Սերժ Սարգսյանն, անշուշտ, դեռեւս մտածում է վերջին սցենարի կիրառման, այսինքն՝ ստատուս քվոյի պահպանման մասին։ Սրա համար նա պետք է ԲՀԿ-ի հետ պայմանավորվի հետեւյալը. անկախ քվեարկության արդյունքներից, ինքը ԲՀԿ-ին խորհրդարանում տալիս է նույնքան մանդատ, որքան այդ կուսակցությունը ունի այսօր։ Սրա դիմաց ԲՀԿ-ն միայնակ է գնում ընտրությունների եւ հանդես է գալիս ընդդիմադիր ռիտորիկայով՝ փորձելով տանել Հայ ազգային կոնգրեսի ձայները։ Զուտ տեսականորեն՝ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը նույնիսկ կարող է նպաստել նման սցենարի իրագործմանը։ Հարցն այն է սակայն, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում Սերժ Սարգսյանը չի կարող Ծառուկյանին ընդդիմադիր հաճախորդի դերակատարում վերապահել, որովհետեւ չի կարող երաշխիք ունենալ, որ վերջինս լրջին չի տա։ Դրա համար նա ունի թե ֆինանսական միջոցներ, թե ներիշխանական կապեր, եւ հիմա արդեն՝ նաեւ իսկական ընդդիմության հավանությունը։ Եթե սրան գումարում ենք այն հսկայական դժգոհությունը, որ առկա է հանրության շրջանում, վիճակի սրությունն ավելի ակնհայտ է դառնում։
Եվ ուրեմն, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 25-ի ելույթը խփում է հենց այս նշանակետին։ Սերժ Սարգսյանը, այսպիսով, զրկվում է մանեւրի դաշտից, Ծառուկյանը՝ հակառակը, մանեւրի դաշտ է ստանում։ Եվ սեփական, բացառապես սեփական շահերի սպասարկման անհրաժեշտությունը թե Սարգսյանին թե Ծառուկյանին մղելու են քայլերի, որոնք ձեռնտու են Կոնգրեսին։
Արմեն Մադաթյան
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»