Երեկ` նոյեմբերի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.45-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Մուրադյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 21 ՕՕ 984 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի 11 ԼԼ 074 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո Արարատ Մուրադյանը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ 2107» մակնիշի 11 ԼԼ 074 համարանիշի ավտոմեքենայի մոտ կանգնած, Գիտավան թաղամասի բնակիչ, 21-ամյա Արամ Սիմոնյանին, Սեւան քաղաքի բնակիչ, 20-ամյա Գագիկ Հովսեփյանին, 27-ամյա Հարություն Միրզախանյանին և Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Վահան Սահակյանին:
Վրաերթի հետեւանքով Ա.Սիմոնյանն ու Վ.Սահակյանը տեղում մահացել են, իսկ Գ.Հովսեփյանն ու Հ.Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Աշտարակի հիվանդանոցում Հ.Միրզախանյանը մահացել է լուսաբացին: