Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն իր աչքի գերանը չի տեսնում, ԲՀԿ-ի աչքի փո՞ւշն է տեսնում

Դեկտեմբեր 01,2011 10:53

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ԲՀԿ-ականների ու ԲՀԿ-ամերձների ձերբակալություններն ուղղորդված են նախագահականից. «Որովհետեւ եթե ձերբակալելու լինեին, մի երկու հոգու էլ Հանրապետականից կձերբակալեին։ Իրենք սրբերի սուրբը չեն, եւ, ասենք, Սուրեն Խաչատրյանի դեպքում պիտի տեսնեինք մարզպետ ձերբակալված։ Հենց էստեղից է երեւում, որ ուղղորդված են էդ գործողությունները։ Եթե իրենց շարքերում էլ տեսնեի զտման գործընթացը, հնարավոր է կողմ արտահայտվեի, ասեի՝ իշխանական երկու կուսակցությունները մաքրվում են։ Մի բան ակնհայտ է՝ իրենց աչքի գերանը չեն տեսել, ԲՀԿի աչքի փուշն են տեսնում, ինչից էլ եզրակացությունը մեկն է, որ այդ ձերբակալություններն ուղղորդված են»։

 Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ԲՀԿ-ի դեմ արշավի սրացմանը նպաստեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին առաջարկը։ Բացի դա, ըստ նրա, «նկատելի է, որ կա ինչոր մի ժամկետ, որը որքան մոտենում է, ՀՀԿԲՀԿ հարաբերության լարվածությունն ավելի է մեծանում»։ «Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ խոսքն ի վերջո համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու ՀՀԿ ծրագրի մասին է, որն ավելի հստակ կդարձնի ապագան ՀՀԿ-ի համար։ «Ի վերջո ԲՀԿն պետք է պատասխանի՝ համաձայնո՞ւմ է երկրորդ տեղում լինել համամասնական ցուցակում, թե՞ ոչ։ Իրականում կոալիցիոն հուշագիրը խոսում է սրա՝ իշխանական ուժերի դասավորվածության մասին։ Համամասնական ցուցակը դարձել է երաշխիք ՀՀԿի համար՝ ունենալ ԲՀԿի համաձայնությունը երկրորդը լինելու առումով եւ անակնկալներ չմատուցել ընտրությունների նախաշեմին։ Պատահական չէ, որ պատասխանն ուշանալու պատճառով գործընթացներն ավելի մեծ թափ են ստանում»,- ասաց Սաֆարյանը։

 

Մարինե Խառատյան

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031