Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Մեր հռչակած արժեքային համակարգի և հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև առկա է մեծ ճեղքվածք»

Նոյեմբեր 30,2011 21:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցներին: Գիտաժողովը կրում է «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները)» խորագիրը: Կառավարության ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի և բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին և  արդյունավետությանը:

Խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձևավորվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ են սահմանել նաև Արդյունաբերողների միությունը, դատական համակարգը և այլ գերատեսչություններ:

Անդրադառնալով  հայաստանյան իրականությանը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանն այսօր գտնվում է անցումային փուլում և դա վերաբերվում է ոչ միայն էթիկայի կաննոներին: Մենք ունենք ավելի խորքային խնդիր. դա արժեքային համակարգի ձևավորումն է: Մեր հռչակած արժեքային համակարգի և  հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև առկա է մեծ ճեղքվածք», – ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք և նպատակային քաղաքականություն: Գիտաժողովը կազմակերպել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցում են 60 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանյան 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և  Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկամ հիմնական թեման  արագ փոփոխվող աշխարհի տնտեսական հարցերն են:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930