Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակավորված հանցագործը Հայփոստի բաժանմունքից գումար է հափշտակել և դիմել է փախուստի (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2011 20:37

Նոյեմբերի 30-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջան Դավիթ Մալյան 4 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 0096 փոստային բաժանմունք եւ այնտեղ գտնվող աշխատակցուհու ձեռքից  հափշտակել գումար և դիմել փախուստի:
Արդեն ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները` քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` Նոր Նորքի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Հայտնի է դարձել, որ դիմակավորված կողոպտիչի գողացած գումարը կազմում է 1 միլիոն 340 հազար ՀՀ դրամ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն իրեն պատմել են, որ նշված տարածքը եղել է խանութ, իսկ հիմա «Հայփոստ»-ը գործնեություն է ծավալում այդ տարածքում վարձակալական հիմունքներով: Ի դեպ, տարածքում բացակայում են անվտանգության պահպանման բոլոր կանոնները, ինչը հնարավորություն է տվել կողոպտչին անարգել կատարել իր գործը: Շրջակա տարածքի բնակիչները դժգոհում էին, որ «եթե հսկողություն իրականացնեին, ապա գողը անարգել չէր մտնի»: Ժամանել էր նաեւ նախկին ոստիկան Սամվել Ռշտունին (վերջին լուսանկարում՝ երկար մոխրագույն վերարկուովը), ով ըստ հավաքվածների, «Հայփոստ» ընկերության անվտանգության ծառայության պետն է: Նրան փոխանակ մտահոգեր իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում տեղի ունեցածը, ֆոտոլրագրողին զգուշացնում էր. «Պատրաստվեք, որ դեկտեմբերին դատվելու եք»: Նա նկատի ունի այն հանգամանքը, որ «Առավոտ», «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերում եւ «Արմենիա» եւ Երկիր մեդիա հեռուստաընկերություններով լրատվություն է գնացել, որ նրա ազգականը դատարանի կողմից կալանավորվել է սպանություններ կատարելու համար:

Կատարված կողոպուտի փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կողոպուտ խոշոր չափի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930