Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երիտասարդները չեն ուզում հոգեւորական դառնալ». Տեր Եսայի քահանա Արթենյան

Նոյեմբեր 30,2011 19:01

«Աղանդն ասում է` կգաս ինձ մոտ, ու արդեն սուրբ ես»: Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի` սա է հիմնական պատճառը, որ հայ երիտասարդներն ու ոչ միայն երիտասարդները դառնում են այս կամ այն կրոնական կազմակերպության, և ոչ թե հայ առաքելական եկեղեցու  հետևորդներ: Մյուս ստիպող հանգամանքներն էլ սոցիալական, ֆինանսական խնդիրներն են: Սակայն բացի սրանց` երիտասարդն այսօր խնդիր ունի կյանքում իր առաքելությունը գտնելու և այդ ճանապարհին արդեն իսկ շեղվում է ճշմարիտ ուղուց: Ահա հենց այս միջոցներով է կրոնական կազմակերպությունն ավելացնում իր երիտասարդ անդամների թվաքանակը: «Կյանքի խոսքը ինչպե՞ս է երիտասարդներին տանում, ֆլեշմոբ անելով, շատ ու շատ տարբեր խմբեր, օրինակ` պարի խումբ ստեղծելով»,- ասում է Տեր Եսայի քահանան:

Եկեղեցին էլ պայքարում է երիտասարդներին ճիշտ ուղու վրա պահելու համար: Ինչպես նշում է Տեր Եսային, իրենց եկեղեցին ամեն ժամանակակից տեխնոլոգիա ունի, լինի դա համացանց, հատուկ ծրագրեր, համակարգիչ, պրոյեկտր, քսերոքս և այլն: Բացի այդ` այնտեղ ուսուցանվում են անգլերեն, ռուսերեն լեզուներ, ինչպես նաև` ժեստիկուլացիա: Շուտով այդ ծրագրի մեջ է մտնելու նաև գերմաներենը: Տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործում են երիտասարդական թեմեր, որոնք մշտապես կազմակերպում են ուխտագանացություններ, արշավներ, ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ: Սակայն, ըստ քահանայի, սրանք քիչ են, արդյունքն ակնհայտ է. օրեցօր են աճում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների թվերը:

Մշտապես մեր տներն են  այցելում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները, փողոցում իրենց գրքերն են առաջարկում այլ կազմակերպության ներկայացուցիչները: Շատերին է հետաքրքրում, թե ինչու եկեղեցին էլ չի դիմում նման քայլերի: Այս մասին  Տեր  Եսային ասում է, որ իրենք էլ են այցելում տներ, սակայն ի տարբերություն մյուսների` իրենք պատահական մարդկանց տներ չեն գնում, այլ իրենց ծխական անդամների: Բայց այստեղ ևս ուշագրավ խնդիր կա. «Մենք, երբ որ ընդունվում էինք ճեմարան, մեկ տեղի համար պայքարում էին 4-5 հոգի, այսօր երիտասարդների հետաքրքրությունն ու գրագիտությունը փոխվել են: Երիտասարդները չեն ուզում հոգևորական դառնալ, մտածում են` ինչի՞  գնան ճեմարան, 6 տարի տառապեն…»,- ասում է քահանան:  Եզրափակում է` ամեն տարի ճեմարանն ավարտում են մոտովորապես 20 երիտասարդ, սակայն նրանցից էլ միայն մի մասն է դառնում քահանա. քահանաները քիչ են, իսկ աղանդավորները հազարներով են…

Սերինե Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930