«Ախպերս, ցավդ տանեմ, վաղը ուզո՞ւմ ես հացի փող աշխատես, սուս մնա». առաջիկա ընտրությունների վերաբերյալ Aravot.am-ը հարցումներ էր անցկացնում Երեւանի փողոցներում՝ պարզելու, թե ինչ են մտածում շարքային քաղաքացիներն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. գնալո՞ւ են ընտրություններին եւ որո՞նք են, ըստ նրանց, այն առաջնային խնդիրները, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինեն նորընտիրները: Մինչ քաղաքական ուժերը, լրատվամիջոցները վերջին օրերին քննարկում են, թե որ ուժն ում հետ կմիանա, ՀԱԿ-ը կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ, մեր համաքաղաքացիները մտածում են օրվա ապրուստի մասին: Ավելին, գտնում են, որ եթե սեփական կարծիք արտահայտեն, կզրկվեն նաեւ «մի կտոր հացից»: