Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարների հետ

Նոյեմբեր 30,2011 18:24

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենը երեկ այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել կուսակցության ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները: Փոխդեսպանը՝ կարեւորելով «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումը, նշել է, որ կուսակցության շուրջ հետաքրքրության մթնոլորտ է ձեւավորվել, որի համատեքստում առանձնահատուկ հնչեղություն են ստանում այն ծրագրերը, որոնք ներկայացնում է կուսակցությունը: Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորված իրավիճակը թելադրում է  հասարակության հստակ կողմնորոշման անհրաժեշտությունը զարգացման հեռանկարների առումով: Այդ մասին տեղեկացում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում բրիտանական դեսպանատան Քաղաքական եւ ծրագրերի գծով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր  քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը եւ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930