ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կարմիր խորհրդանշական փուչիկներ պայթեցրին Հյուսիսային պողոտայում: «World Vision» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի և հայկական Ֆլեշմոբ Դիվիզիայի նախաձեռնությամբ էր, անցկացվում էր «Ո´չ ՁԻԱՀ»-ին խորագրով ֆլեշմոբ:
Ֆլեշմոբ Դիվիզիայի հիմնադիրներից Էդուարդ Լևանյանը նշեց, որ իրենց նպատակն էր հասարակության ուշադրությունը խնդրին սևեռել այլընտրանքային եղանակով:
«Դասընթացներ և սեմինարներ կազմակերպելուց բացի անհրաժեշտություն կա այլ միջոցառումների միջոցով նույնպես բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կա հասարակությանը իրազեկելու խնդիր», – փաստեց «World Vision»-ի հայաստանյան ներկայացուցիչ Վահե Դարբինյանը:
Այսօրվա ֆլեշմոբի հիման վրա կնկարահանվի սոցիալական գովազդ, որը կտարածվի սոցիալական ցանցերում: Թեմային նվիրված միջոցառումները դեռ կշարունակվեն:
Աննա Փորսուղյան