Լրահոս
Օրվա լրահոսը

Որ հրավառություններն իրոք տոնական ու անվտանգ լինեն

Նոյեմբեր 30,2011 17:48

Նոյեմբերի 30-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպված խորհրդակցությունը նվիրված էր հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին։

 Նախարար Երիցյանը նշեց, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաև վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։

ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվեց ճշտել և հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ և հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաև պարզել և ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման և պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր և դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցնում է, որ մարդկանց կյանքն ու առաղջությունը պահպանելու, հրդեհներից ու այլ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հրավառություն և այլ հրագործական արտադրանք կիրառելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոններն ինչպես բնակարաններում, այնպես էլ մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում։

 Արտակարգ ալիք լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930