Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային համալսարանի ռեկտոր. Փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են

Նոյեմբեր 30,2011 17:01

Այսօր լրանում է Հյուսիսային համալսարանի հիմնադրման 15-ամյակը: Բուհը հավուր պատշաճի նախապատրաստվել էր հոբելյանին: Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի կարծիքով, իրենց բուհը մի շարք չափանիշներով առաջ է անգամ որոշ պետական բուհերից:

Հանդիսության ժամանակ ողջունելով ներկաներին՝ ռեկտորն ասաց. «Հյուսիսային համալսարանն ինձ համար ապրելու կերպ է, ամբողջ կյանքիս ընթացքում կուտակած գիտելիքների, փորձի, մարդկային արժեքների կիրառման, փորձարկման օբյեկտ: Ես հաճախ մտածում եմ` եթե Հյուսիսային համալսարանը հիմնադրած չլինեի, հիմա այն չլիներ, գուցե իմ ապրելն ինձ համար արժեք չներկայացներ: Հյուսիսային համալսարանն ինձ համար գոյատեւելու կերպ է, հաց ու ջուր է, սնունդ: Այսօր նախանձ, փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են, իսկ ազգային արժեքները բարձր գնահատողները մեզ հետ մեր արածով՝ ապրում: Համալսարանում օրեցօր ավելանում են նորարարական ծրագրերի ու գործակցությունների ներդրման պայմանագրերը, ստեղծվում են որակի ապահովմանը միտված նոր կառույցներ: Համալսարանի հարյուրավոր շրջանավարտներ մասնագիտական աշխատանքի են անցել ՀՀ դատախազության, ոստիկանության, քաղծառայության, արդարադատության, տեղեկատվության եւ  այլ ոլորտներում, նրանցից շատերը զբաղեցնում են բարձր պաշտոններ` քաղաքապետի, բուհերի դասախոսների, դպրոցի տնօրենների եւ ինչու չէ` նաև մարզպետի»:

Նա նշեց, որ Հյուսիսային համալսարանը հաճախ է  հայտնվում խոշոր եւ  բարեխիղճ հարկատու բուհերի շարքում:
Պարոն Մակիչյանը պատվոգրեր եւ շքանշաններ հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ում աջակցությամբ համալսարանի 6-րդ հարկը հրդեհից հետո վերանորոգվել  է եւ դա ոչ պաշտոնական նվեր է եղել համալսարանին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930