Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Վիկի նախագծերի զարգացմանը:

Նոյեմբեր 30,2011 16:41

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: Նախ ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ մաքսային սահմանով անցնող համակարգչային որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի վերաբերյալ հարցը: Նշվել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված նույն հատկություններով օժտված ապրանքների համար սահմանված են տարբեր դրույքաչափեր, ինչն էլ խնդիր է առաջացնում տնտեսվարողների մոտ ապրանքների ներմուծման ժամանակ: Առաջարկվել է նույն հատկություններով օժտված համակարգչային մի քանի ապրանքատեսակների համար նախատեսել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:

Այնուհետեև անդրադարձ է կատարվել միասնական Էլեկտրոնային համակարգերի ինտեգրմանը: Առաջարկվել է ՏՀՏ ոլորտի ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման հետ կապված թույլատվությունները օպերատիվ և պատշաճ տրամադրելու համար Մաքսային էլեկտրոնային համարգին միացնել ՀՀ Էկոնոմիկայի և Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կառավարման համակարգերը: Նշվել է, որ այդ համակարգերի միավորման  արդյունքում կապահովվի պետություն-մասնավոր հատված համագործակցության թափանցիկությունը, տնտեսվարողների և պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի բացառապես էլեկտրոնային միջոցներով` կիրառելով էլեկտրոնային ստորագրությունը:

Վերը նշված երկու հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է  քննարկումներ կազմակերպել շահագրգիռ մարմինների և գերատեչությունների միջև  և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Զեկուցվել է, որ Վիքիմեդիա հիմնադրամը համապատասխան աշխատանքներ է տանում՝ հայերեն Վիքիփեդիան նոր նյութերով հարստացնելու համար:  Այս աշխատանքներով զբաղվող պատկան մարմիններին Տիգրան Սարգսյանը կոչ է արել համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ առկա խնդիրների լուծման համար:

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930