Լրահոս
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաները» հերթապահում էին եկեղեցու բակում

Նոյեմբեր 30,2011 16:07

Փողոցում կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող քարոզչությունները հոգեորսություն չեն համարվում. այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց  տեր Եսայի քահանա Արթենյանը` նշելով, որ օրենքում բացեր կան, եւ դա ինքը հասկացել է «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամի դեմ դատավարությունից: Ըստ նրա, պատճառներից մեկը. «Այսպես կոչված՝ շատ եվրոպամետ ուժեր փորձում են համոզել հասարակությանը, որ հոգեորսությունը իրավական տերմին չէ: Այնինչ՝ մեզ համար դժվար է հոգեորսությունը սահմանել որպես իրավական եզր եւ շրջանառել»:

Քահանայի խոսքերով, մինչեւ «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամին դատի տալը, նույն այդ կազմակերպությունից ամեն օր առնվազն երկու անդամ եկեղեցու բակում հերթապահում էր` հոգիներ որսալու համար. «Բայց վերջին աղմուկից հետո նրանք անհետացել; են: Մեծ տրամաբանական միտք պետք չէ, որ հասկանանք, թե հավատացյալներին  իրենց շարքերը քաշելու փորձեր էին»: Ասուլիսին ներկա իրավապաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ ասաց, թե օրենքով  հոգեորսությունն արգելվում է, բայց չի կոնկրետացվում` ինչ է հոգեորսությունը: Նրա խոսքերով, հստակեցնելու համար դեռ քննարկումներ են ընթանում. «Քննարկումների արդյունքում էլ դեռ վերջնական ձեւակերպում չունենք: Նույն օրենքի հաջորդ հոդվածով կրոնական կազմակերպություններին թույլատրվում է քարոզել մանկապարտեզներում, ծերանոցներում եւ հիվանդանոցներում` հասարակության խոցելի շերտերին, ինչը համարում եմ հոգեորսություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930