Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ կանանցից շատ են հայելու մեջ նայում

Նոյեմբեր 30,2011 15:58

Պարզելու համար, թե որ սեռի ներկայացուցիչներն են ամենից շատ հայելու մեջ նայում՝ Ստոկհոլմի սոցիոլոգներից ու հոգեբաններից կազմված մի խումբ փորձարկում է իրականացրել: Առեւտրի կենտրոններից մեկում տեղադրել են մի մեծ հայելի, կողքին` թաքնված տեսախցիկ: Հետազոտողներին զարմացրել են արդյունքները. պարզվել է, որ օրվա ընթացքում այդ հայելու առջեւ իրեն նայել է 412 կին եւ 778 տղամարդ: Այսպիսով հերքվել է այն կարծիքը, թե կանայք ավելի շատ են հայլելուց կախված,:

Հայելիների հետ կապված մի հետաքրքիր բացահայտում է արել նաեւ բժիշկ, ալքիմիկոս Պարացելսը. ըստ նրա, հայելին միջանցք է հանդիսանում երկու աշխարհների միջեւ, այն մարդուն կարող է գցել հիպնոսացած վիճակի մեջ: Բժշկի մեկնաբանմամբ՝ հայելիները «հիշում» են բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են իր առջեւ: Եվ եթե հայելի գնելուց հետո մարդկանց սկսում են տանջել մղձավանջները կամ սկսում են տարօրինակ երազներ տեսնել, ապա դրա մեղավորը նոր իրն է՝ հայելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930