Անցյալ տարի Ֆրանսիացի ամենատաղանդավոր շոկոլադագործներից մեկը` Պատրիկ Ռոջերը, պատրաստել էր շոկոլադե 10 մետրանոց տոնածառ: Մեկ ամսվա ընթացքում, իր գործարանի ամբողջ թիմի հետ նա աշխատել էր Փարիզի արվարձաններից մեկում:
Յուրահատուկ տոնածառը ցուցադրվել է Ֆրանսիայի հեռուստամարաթոնի ցուցահանդեսի ժամանակ, որի նպատակն է եղել միջոցներ հավաքել նյարդամկանային հիվանդությամբ տառապողներին բուժելու համար:
Բոլոր նրանք, ովքեր գումար կամ որևէ բան են նվիրաբերել մարաթոնի ընթացքում՝ հնարավորություն են ունեցել համտեսել մի կտոր՝ շոկոլադե տոնածառից:
Այս տարի էլ Պատրիկը պատրաստել է 13 մետրանոց տոնածառ, որը դարձյալ պատրաստվում է ցուցադրել մարաթոնի ժամանակ:
Կարդացեք նաև