Նոյեմբերի 29-ին Մոսկվայի Լ. Ուկրաինկայի անվան գրադարանում տեղի ունեցավ «Դեբեդ» գրական մշակութային ընկերության հերթական երեկոն՝ նվիրված հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին:
«Դեբեդի» ղեկավար Ռուսլան Միսկարյանն ունկնդիրներին հակիրճ ներկայացրեց բանաստեղծի կենսագրությունը: Մամիկոն Հովհաննիսյանն իր ստեղծագործությունը նվիրեց Չարենցին:
Չարենցին նվիրված երեկոյի շարունակությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, կրկին «Դեբեդի» նախաձեռնությամբ: Արդեն երեք տարեկան կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ երեկոներն անցկացվում են հիմնականում հայերեն: «Դեբեդի» գործունեությունը լուսաբանվել է Ռուսաստանի հայկական լրատվամիջոցներում:
Կարդացեք նաև
Ամալյա ԻՍԱՅԱՆ
Մոսկվա