Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի գրողների միության հայտարարությունը

Նոյեմբեր 30,2011 14:44

Հայ դատի պաշտպան, թուրք անվանի  հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հերթական անգամ բանտարկված է  թուրքական իշխանությունների հրահանգով։ Դատավարության ընթացքում նա հայտարարել է. «Սա իմ դեմ լարված նոր ծուղակ է, սակայն հույս ունեմ, որ դատարանն ինձ իմ գրքերից չի բաժանելու»։

1977 թվականից Զարաքոլուն Կ.Պոլսում հիմնադրած իր «ԲԵԼԳԵ» հրատարակչատան կողմից հազարավոր գրքեր է տպագրել, որոնցում ներկայացվում է ճշմարտությունը Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ճնշումների, մասնավորապես հայոց ցեղասպանության մասին, ինչի պատճառով բազմիցս ենթարկվել է հալածանքների։ Զարաքոլուի և  նրա հանգուցյալ կնոջ՝ թուրքական զնդաններում երկար տարիներ անցկացրած Այշէ Նուրի համառ ջանքերի շնորհիվ է, որ Թուրքիայում ամենատարբեր  հարցերի վերաբերյալ տաբուների վերացման լուրջ առաջընթաց է գրանցվել:  Մարդկության դեմ հանցանք գործած պետության քաղաքացին՝ թուրք հասարակությանը դեպի զարգացում մղող համամարդկային արժեքներին ծանոթացնելու գերլարված գործունեությամբ, գրահրատարակչության ոլորտում հեղափոխություն կատարած Ռագըփ Զարաքոլուն, հայ  ժողովրդի անկեղծ բարեկամներից է:  Հայաստանյան այցերի ընթացքում թուրք մտավորականն արժանացել է հայ գործընկերների ջերմ ընդունելությանը, երկարամյա վաստակի համար  պարգևատրվել  Հակոբ Մեղապարտ մեդալով:

Մենք՝ հայ գրողներս, դատապարտելով Զարաքոլուի անհիմն ու միտումնավոր բանտարկությունը, մեր ձայնն ենք միացնում նրան անհապաղ ազատ արձակելու միջազգային հանրության պահանջին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930