Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանից խնդրում են վերադարձնել կնոջ սերը

Նոյեմբեր 30,2011 14:33

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց իր մարզային այցելությունների արդյունքը: Պարզվում է՝ չնայած ՄԻՊ ինստիտուտն արդեն 7 տարի է՝ գործում է, բայց մարզերում մարդիկ չգիտեն, թե ինչ է դա, ինչով է զբաղվում:

Գյումրիում ՄԻՊ-ին խնդրել են պաշտպանել իրենց դատավորից, հրավիրել են դատարան, որ օգնի դատը շահել. «Լինում են նաեւ զավեշտալի դեպքեր, երբ «թեժ գիծ» են զանգահարում ու ասում՝ ճանապարհին եմ մնացել, բենզինս վերջացել է՝ ինձ պաշտպանեք, կամ օգնեք՝ կինս կամ ամուսինս ինձ չեն սիրում եւ այլն: Մարդիկ մտածում են,որ պաշտպանն ամեն ինչից իրենց պաշտպանելու է»:

Ամփոփելով բողոքները՝ պաշտպանն ասաց, որ հիմնական խնդիրները նույնն են, ինչ Երեւանում՝ սոցիալական բնույթի խախտումներ, բնակարանային խնդիրներ, սոցապահովության հետ կապված խնդիրներ. «Շիրակի մարզում անձնագրային վարչությունների հետ կապված բողոքներ հնչեցին, որտեղ մարդկանց բյուրոկրատական քաշքշուկների մեջ էին գցել: Բազմաթիվ խնդիրներ կային կենսաթոշակների, զինծառայության հետ կապված»:

Իր պաշտոնավարման օրից օմբուդսմենին ամենաշատը բողոքում են ոստիկաններից, դատարաններից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, Երեւանի քաղաքապետարանից, ՊՆ-ից, դատախազությունից եւ քրեակատարողական հիմնարկներից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930