Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը կարծում է, որ օլիգարխներն ամոթից չեն դիմի դատարան

Նոյեմբեր 30,2011 14:28

Այսօր «Ուրբաթ» ակումբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին՝ կոչ արեց ԶԼՄ-ներին միավորվել եւ ուժեղացնել ինքնակարգավորող մարմինը, որն այլընտրանք կլինի դատարաններին. «Դուք ստիպված չեք լինի մեծ գումարներ վճարել, ձեր ժամանակը ծախսել դատարաններում, թանկ փաստաբանի հետ գնալ դատարան: Հարկավոր է, որ դուք այդ մարմնին ընդունեք որպես հեղինակություն. մինչեւ դուք չընդունեք, այն չի գործելու: Ցավոք, հավաքական ամուր պաշտպանություն ձեր իրավունքի համար ես չեմ տեսնում, ու ամենատխուրն այն է, որ եթե դուք ինքներդ ձեզ չեք կարողանում պաշտպանել՝ ինչպե՞ս եք պաշտպանելու մնացած բոլոր իրավունքները»:

Հարցին՝ ինչո՞ւ պետք է, ասենք, վիրավորված օլիգարխները դատարան գնալու փոխարեն, դիմեն այդ մարմնին, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ամոթից, եթե ցանկացած մարդ հասկանա, որ ամոթ է լրատվամիջոցին սնանկացնելը՝ կդիմի: Լրատվամիջոցն էլ այդ դեպքում կհասկանա, որ ամոթ է պատվերով փող վերցնել մի օլիգարխից եւ նյութ գրել այլ օլիգարխի դեմ: Հասարակությունը շատ լավ գիտակցում է՝ որ դեպքերում են դրանք պատվեր, որ դեպքում է՝ սնանկացնելու ցանկություն, ազատ լրատվամիջոցի վրա ճնշման փորձ կամ նույնիսկ՝ սառեցնող էֆեկտ: Հաճախ լինում են դեպքեր, երբ մի շարք հայցեր իրար ետեւից անում են, որպեսզի լրատվամիջոցը վախենա»: Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Անդրեասյանը դժգոհեց, որ սխալը երկկողմանի է. «Կան գռեհիկ, որոշակի պատվերով հոդվածներ՝ տարբեր մարդկանց դեմ: Լրատվամիջոցներ կան, որ պատվերով հոդվածը դարձնում են ազատ խոսք ու փորձում դա պաշտպանել, դա ամենատխուրն է: Եվ կան օլիգարխներ, որոնք իրենց անձի արժանապատվության իբր վիրավորված լինելու անվան տակ՝ փորձում են սնանկացնել ԶԼՄն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930