Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ քննիչը փրկվել է ամրագոտու եւ անվտանգության բարձիկների շնորհիվ

Նոյեմբեր 30,2011 14:24

Ինչպես երեկ` նոյեմբերի 29-ին, վթարի վայրից Aravot.am-ին հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.00-ի սահմաններում «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Երեւան ավտոճանապարհի Հրազդանի հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու շրջվել ձորը:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի տեղակալ Կորյուն Հարությունյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի էր դարձել, որ նշված ավտոմեքենան վարել էր Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը, որն ավելի ուշ` վթարից հետո, բուժզննման նպատակով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Քննիչը մարզից վերադառնալիս է եղել Երեւան ու վթարի հիմնական պատճառ է եղել այն, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով եւ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ավտոմեքենան մոտ 40 մետր սահել է: Քննիչը փրկվել է ամրագոտու եւ անվտանգության բարձիկների շնորհիվ:

Գլխիվայր շրջված ավտոմեքենան ձորից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է Aravot.am-ին, որ այսօր` նոյեմբերի 30-ին, քննիչ Արմեն Նադիրյանը վիրահատության է ենթարկվելու:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930