Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց «ականջները լվանալ»

Նոյեմբեր 30,2011 13:54

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանին հարցրեց, թե ջրային տնտեսությանը տրված վարկը ինչպե՞ս է ծախսվելու եւ ի հավելումն ասաց. «Դուք ուրիշներին եք մեղադրում գրանտակեր լինելու մեջ, բայց ամենամեծ գրանտակերը պետությունն է»: Նաեւ ուզեց իմանալ՝ ՀՀ-ն կարողանալո՞ւ է դուրս գալ այս պարտքերի տակից, հատկապես՝ երբ այս վարկերի ծախսման օբյեկտիվությունը կասկածի տակ է:

«ԱԺ վարկերի հետ կապված կան ավանդական հարցեր, որ տրվել են մարդկության պատմության սկզբից եւ կավարտվեն մարդկության հետ միասին, սակայն դա չի նշանակում, թե այդ հարցերը չպետք է տրվեն»,- պատասխանեց պրն Անդրեասյանը, ըստ որի՝ վարկերի արդյունավետությունը բավականին բարձր գնահատվում է նաեւ նրանց կողմից, ովքեր դրանք մեզ են տրամադրում:

Հետո հարց պետք է տար Արմեն Մարտիրոսյանը, սակայն նրա անունը հնչեցնելուց անմիջապես հետո Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե պատգամավորը հարցը հանում է: Աղմուկ բարձրացավ ԱԺ դահլիճում, քանի որ պարոն Մարտիրոսյանը հարցը չէր հանել, պարզապես չէր լսել, որ հնչեցրել են իր անունը: Ի պատասխան պատգամավորի դժգոհության՝ ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց «ականջները լվանալ»:

Այն պահին, երբ Արմեն Մարտիրոսյանը հանգիստ իր հարցն էր հնչեցնում, մեկ էլ հանկարծ դահլիճում սկսեց աղմկել Շմայսը` Առաքել Մովսիսյանը: Գոռգոռոցին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանը եւս գոռգոռաց, Սամվել Նիկոյանը փորձեց հանդարտեցնել բոլորին: Այս ընթացքում Շմայսը դեռ գոռգոռում էր: Ստեփան Սաֆարյանը հորդորեց կողմնորոշվել` եթե սա մեր բոլորի աշխատանքի վայրն է, եկեք այդպես էլ վերաբերվենք այս վայրին:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930