Երեկ ՆՓԱԿ-ում կայացավ «Մուգ կապույտ, վառ կարմիր» գրական տարեգրքի շնորհանդեսը, որը կազմել է ճանաչված գրող Ռազմիկ Դավոյանը: Տարեգիրքը նպատակ ունի սատարելու պոեզիայի եւ արձակի ասպարեզում մինչեւ 35 տարեկան ստեղծագործողներին: Ռ. Դավոյանը գրքի առաջաբանում գրել է, որ հիմնականում տեղ է տվել այն հեղինակներին, ովքեր ավելի քիչ են հայտնի ընթերցողին կամ դեռեւս ծանոթ չեն հանրությանը: Ռ. Դավոյանը այսկերպ ցանկացել է «զորացնել նրանց ինքնավստահությունը, հիմք ունենալով ներկայացվող բանաստեղծների եւ արձակագիրների բնատուր ակնհայտ օժտվածությունը»: Տարեգրքում զետեղված հեղինակներից շատերը «TV ալիք» շաբաթաթերթի «Շավիղ» պատանեկան էջի սաներն են:
«Առավոտ» օրաթերթ