Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

21-րդ դարում ի՞նչ գաղութ-բնակավայր

Նոյեմբեր 30,2011 13:03

Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ

– Օրերս հրապարակ նետվեց ՀՀ-ում գաղութ-բնակավայրերի ինստիտուտի ներդրման առաջարկը, որի հեղինակների կարծիքով՝ նման ինստիտուտի գոյությունն անհրաժեշտություն է: Համամի՞տ եք:

– Կարծում եմ, որ գաղութ-բնակավայրերի հիմնումը չի բխում ժամանակի պահանջներից եւ չի կարող արդյունավետ կիրառվել Հայաստանում:

Նմանատիպ գաղութ-բնակավայրեր մեծամասամբ գործել են ԽՍՀՄ-ի օրոք, երբ ողջ տնտեսությունը գտնվել է պետության ենթակայության տակ, եւ առկա էին բազմաթիվ աշխատատեղեր: Գաղութ-բնակավայրերը եղել են երկու բնույթի՝ արդյունաբերական եւ գյուղատնտեսական: Ըստ որում, արդյունաբերական բնույթի գաղութ-բնակավայրերին կից գործել են նաեւ հանրակացարաններ, որտեղ բնակվել են դատապարտյալները: Խորհրդային ժամանակաշրջանում տնտեսության ծավալները եղել են հսկայածավալ եւ, ըստ այդմ էլ, գաղութ-բնակավայրերի ստեղծումը գուցեեւ եղել է արդարացված՝ բազմաթիվ աշխատատեղերը լրացնելու առումով:

Ինչ վերաբերում է «գաղութ-բնակավայրեր» ինստիտուտի կիրառմանը Ռուսաստանի Դաշնությունում, ապա պետք է փաստել, որ ՌԴ տնտեսությունն ուղղակիորեն նպաստում է տվյալ պետությանը՝ հիմնելու նման կառույցներ: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում զարգացած է ծանր արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ՌԴ տարածքի հազարավոր կիլոմետրեր բնակեցված չեն եւ, հետեւաբար, իրացման կարիք ունեն: Միեւնույն ժամանակ ՌԴ-ում նկատվում է աշխատող կադրերի մեծ պահանջարկ, որի արդյունքում նույնիսկ կառավարական մակարդակով խթանվում է ԱՊՀ բնակչության աշխատունակ կադրերի ներհոսք դեպի Ռուսաստան: Իսկ այս պայմաններում գաղութ-բնակավայրերի գոյությունը ՌԴ-ում իրոք խիստ արդարացված է, ինչը չի կարելի փաստել ՀՀ-ի պարագայում:

– Մենք էլ ունենք սահմանամերձ շրջաններ, որոնք կվերաբնակեցվեն, կստեղծվեն աշխատատեղեր:

– Չեմ կարծում, որ առավել եւս սահմանամերձ տարածքները քրեածին զանգվածով բնակեցնելը կլինի արդարացված: Ճիշտ հակառակը: Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունում մեծաքանակ աշխատատեղեր ունեցող ձեռնարկությունները սեփականաշնորհվել են, գտնվում են մասնավոր անձանց ձեռքում, այդ իսկ պատճառով էլ պետությունն օբյեկտիվորեն ի վիճակի չէ ստանձնել քաղաքացիներին, այդ թվում՝ նաեւ դատապարտյալներին աշխատանքով ապահովելու պարտականությունը: Անկասկած, ՀՀ արդյունաբերության եւ գյուղատնտեսության փոքրաթիվ ծավալները հնարավորություն չեն ընձեռի գաղութ-բնակավայրերում պահվող անձանց ապահովելու աշխատանքով: Գաղութ-բնակավայրեր ստեղծելու դեպքում, եթե պետությունը հնարավորություն չունենա դատապարտյալներին ապահովել աշխատանքով, ապա նշված կառույցի ստեղծումն ինքնին կդառնա աննպատակ, հետեւաբար, նաեւ՝ ոչ շահավետ: Իսկ զբաղվածության պակասը եւ մեկ վայրում քրեածին զանգվածի կենտրոնացումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Պակաս կարեւոր չէ նաեւ գաղութ-բնակավայրերի համար օգտագործվող բնակելի ֆոնդերի առկայությունը: ՀՀ-ում բացակայում են այդպիսի հանրակացարանները, իսկ դրանց կառուցումը կարող է ծանր բեռ դառնալ ՀՀ-ի պետական բյուջեի համար: Մեր պետությունն առանց այն էլ խիստ փոքր է, եւ պատկերացնում եք, թե ինչպիսի իրավիճակ կարող ենք ունենալ, եթե սահմանամերձ տարածքներում կառուցենք գաղութ-բնակավայրեր՝ այնտեղ կենտրոնացնելով քրեածին տարրերին եւ չկարողանանք ապահովել աշխատատեղերով: Ցանկացած նախաձեռնություն պետք է բխի օբյեկտիվ իրավիճակից՝ գուցեեւ կարիք լիներ անդրադառնալու այս առաջարկին, եթե մենք ունենայինք աշխատատեղ եւ աշխատուժի պակաս:

Կարծում եմ՝ իրավաչափ չէ նաեւ գաղութ-բնակավայրերի նկատմամբ հսկողության եւ վերահսկողության համակարգի բնույթը, քանզի, քրեակատարողական հիմնարկների հանդեպ հսկողությունն իրականացվում է արդարադատության նախարարության համակարգում գործող քրեակատարողական ծառայության կողմից, մինչդեռ, գուցե, գաղութ-բնակավայրերի նկատմամբ հսկողության գործառույթը արդյունավետ կլիներ փոխանցել ՀՀ ոստիկանությանը, ինչը չի բխում  ընդունված մոտեցումներից:

– Պարոն Դանիելյան, դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներում պահելը ոչ միշտ է նպաստում նրանց ուղղմանը եւ շատ հաճախ ունենում ենք կրկնահանցագործություններ: Կամ կան դեպքեր, երբ մարդը, այո, հանցագործություն է արել, բայց այնքան էլ քրեածին տարր չէ եւ նրա նկատմամբ կարելի է նաեւ այլ մոտեցում որդեգրել:

– Մենք ունենք բաց ուղղիչ հիմնարկների ինստիտուտը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն, բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ տաuը մարդու համար նախատեuված բնակելի կացարանում: Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատաuխան՝ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեuված տարածքի uահմաններում, իuկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի uահմաններում, եւ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրան

ից դուրu:

Իսկ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի համաձայն՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, օրինապահ վարքագիծ դրսեւորող եւ դրական բնութագրվող դատապարտյալը եթե ամուսնացած է եւ ունի հիմնական աշխատանք, հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է բնակվել նաեւ իր ընտանիքի հետ՝ հիմնարկի սահմաններում գտնվող, նշված նպատակի համար նախատեսված հանրակացարաններում: Այս տեսակի հիմնարկներում դատապարտյալները պահվում են առանց պահակախմբի, նրանց թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար եւ թանկարժեք իրեր: Կիսաբաց եւ բաց ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել գյուղատնտեսական կամ արդյունաբերական նշանակության աշխատանքային զբաղվածության խուցեր կամ գոտիներ: Բացի դա, նրանց իրավունք է վերապահվում ներգրավվել ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում: Միեւնույն ժամանակ դատապարտյալը ինքն է ազատորեն ընտրում այդ աշխատանքը:

Ներկայումս 3341 դատապարտյալներից շուրջ 75-ը պահվում են բաց ուղղիչ հիմնարկներում:

Այս ամենից զատ նշեմ նաեւ, որ պետությունը բոլոր միջոցները ձեռնարկում է պատժիչ քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այսպես, ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն արդեն իսկ ընդունվել է ԱԺ կողմից, քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում որպես այլընտրանքային պատիժ նախատեսվել է տուգանքի նշանակումը:

ՀՀ արդարադատության նախարարությունը, վերջին ժամանակաշրջանում, իր հերթին, առաջարկում է պայմանական ազատազրկումը փոխարինել հանրային աշխատանքներով՝ միեւնույն ժամանակ օբյեկտիվորեն նշելով, որ ներկայիս պայմաններում աշխատատեղերի սակավաթվության պատճառով դա դժվար է իրականացնել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930