Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մեծամասնությունը ինքն իրե՞ն է բոյկոտում

Նոյեմբեր 30,2011 12:43

ԱԺ արտահերթ նիստում այսօր բավականին դժվարությամբ հաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն իզուր էր խնդրում պատգամավորներին մտնել դահլիճ եւ ներկա ստանալ: Ի վերջո, առաջին անհաջող փորձից հետո, երբ պարզ դարձավ, որ քվորում չկա՝ Նիկոյանը խնդրեց նորից «հանել-մտցնել» քվեարկության քարտերը, եւ ինքն էլ օրինակը ցույց տվեց սեփական քարտով: Այդ գործողությունից հետո հանկարծ պարզվեց, որ դահլիճում ներկա է 77 պատգամավոր: Քվորումն «ապահովվեց» եւ խորհրդարանը սկսեց աշխատել:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ավելի ուշ նկատեց, որ դահլիճում ներկա 65 պատգամավորի փոխարեն «գրանցվեց» 77-ը եւ քվորումը ստեղծվեց արհեստականորեն: Այս դիտողությանը ԱԺ փոխնախագահը չպատասխանեց: Ի դեպ, ՀՀԿ խմբակցությունից եւս կային բազմաթիվ բացականեր:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել