Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է ծրագիր, որը նկարների վրա գտնում է Ֆոտոշոփի հետքերը

Նոյեմբեր 30,2011 12:00

Ամերիկացի ծրագրավորողները մշակել են հատուկ ալգորիթմ, որը գտնում ու նշում է նկարների այն հատվածները, որոնք «ուղղվել են» Photoshop ծրագրի միջոցով: Հանի Ֆարիդի և Էրիկ Կիի ստեղծած ալգորիթմը ցույց է տալիս՝ քանի տոկոսով է մշակած նկարը: Նրանց խոսքով՝ գովազդային լուսանկարների թվային մշակումը շատ հաճախ առաջացնում է ոչ միայն սպառողների, այլ նաև պետական մարմինների դժգոհությունը:

Այսպես, 2009-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելեց Olay ընկերության աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոցի գովազդը, որտեղ պատկերված էր չափից դուրս «ֆոտոշոփած» մոդել:

Proceedings of the National Academy of Sciences-ը գրում է, որ Ֆարիդն ու Կին ստեղծել են հատուկ չափանիշներ՝ վերլուծելով նկարների մշակման ժամանակակից տեխնոլոգիաները: Ալգորիթմը ստուգում է նկարն՝ ըստ այդ չափանիշների և գտնում Photoshop-ի հետքերը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930