Լրահոս
Օրվա լրահոսը

Իր քաղաքացիների սպանությամբ մտահոգված Դուշանբեն ՌԴ դեսպանին ԱԳՆ է հրավիրել

Նոյեմբեր 30,2011 11:56

Տաջիկստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի տարածքում իր քաղաքացիների սպանության հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ:

РИА Новости-ի փոխանցմամբ,  չորեքշաբթի օրը Տաջիկստանում ՌԴ դեսպան Յուրի Պոպովը հրավիրվել է ԱԳՆ` քննարկելու համար «ՌԴ տարածքում աշխատանքի մեկնած տաջիկ ներգաղթյալների նկատմամբ անմարդկային բռնության ակտերը»:

«Նախարարությունը լուրջ մտահգություն է հայտնել նման դեպքերի աճի միտումի կապակցությամբ եւ հայտարարել, որ Տաջիկստանի քաղաքացիներ Բախտիյոր Ռասուլովի եւ Զոքիր Կուրբանկուլովի սպանությունները  տաջիկ ժողովրդի վրդովմունքն ու տարակուսանքն են հարուցել»,- շեշտել է միջինասիական այս երկրի ԱԳՆ-ն:

Տաջիկստանի այս քաղաքացիներից մեկի գլխատված դիակը գտել էին նոյեմբերի կեսին, Սանկտ-Պետերբուրգում` նրա իսկ մեքենայի մեջ, երկրորդին նոյեմբերի 25-ին մերձմոսկովյան Լյուբերցի բնակավայրում մոռթել էին:

Տաջիկստանում ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ հանդիպման մասին կփոխանցի իր ղեկավարությանը եւ Տաջիկստանի ղեկավարությանը կտեղեկացնի այդ սպանությունների փաստով հարուցված գործերի նախաքննության ընթացքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930