Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը աղքատության ցուցանիշի նոր շեմ է հաստատել

Նոյեմբեր 30,2011 11:34

Չինաստանի իշխանությունները երկրում աղքատության նոր շեմ են սահմանել. այլեւս աղքատ ապրողներ կհամարվեն նրանք, ում եկամուտը կազմում է օրական 1 ԱՄՆ դոլարից պակաս(6,5 յուան): Մինչ այս նվազագույն շեմը համարվում էր օրական 55 ցենտը:

Նախորդ տարվա տվյալներով, Չինաստանի տարածաշրջաններում աղքատ էր համարվում 27 միլիոն մարդ: Այս նորամուծությունը միլիոնավոր մարդկանց հնարավորություն կտա օգտվել պետական նպաստների համակարգից, մասնագիտական անվճար ուսումից եւ արտոնյալ վարկերից: Այդ մասին հաղորդում է BBC-ին:

Միջազգային հանրությունը Չինաստանին հաճախ էր քննադատում պաշտոնապես աղքատության ցածր շեմ սահմանելու համար: Հիմա արդեն Չինաստանն առավելագույն չափով մոտեցավ Համաշխարհային բանկի ցուցանիշներին, ըստ որոնց օրական աշխատավարձի նվազագույն շեմ է համարվում 1,25 ԱՄՆ դոլարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930