Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռի բնակիչը հայտարարել է հացադուլ Երեւանի քաղաքապետարանի առջեւ

Նոյեմբեր 30,2011 11:16

Քանաքեռի բնակիչ Լեյլա Ասատրյանը հայտարարել է հացադուլ: Նա այսօր վաղ առավոտից Երեւանի քաղաքապետարանի շենքի առաջ պահանջում է սեփականաշնորհման իրավունք տալ Զաքարյան-Սարկավագ 131 հասցեում գտնվող իր հողատարածքին, որն իր խոսքերով, մշակում է արդեն 18 տարի: Նրա պատմելով, այս տարվա մարտից զեյթունցի Ռաֆիկը շինարարություն է իրականացնում այդ հասցեում, արդեն հասցրել է մի քանի տասնյակ ծառեր հատել ու թեեւ քաղաքապետարանից տեղեկացրել են, թե այդ հասցեում խաղահրապարակ են կառուցում, Լ. Ասատրյանը պնդում է, որ այդտեղ ցանկանում են կառուցել բիզնես կենտրոն:

Ցուցարարին քաղաքապետարանի շենքի բակում ընդունեց քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը՝ կրկին բացատրելով, որ տարածքը գեղեցկացնելու, մաքրելու նպատակ են հետապնդում: Տիկին Ասատրյանը,սակայն, ոչ մի բացատրություն չի ցանկանում լսել, նա պնդում է, թե մինչեւ քաղաքապետն իր տարածքը սեփականաշնորհելու իրավունք, չտա, ինքը չի հեռանա քաղաքապետարանի շենքի բակից ու չի դադարեցնի հացադուլը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել