Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը մեկնում է Լոնդոն

Նոյեմբեր 30,2011 11:13

Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում կայանալու է շախմատի «London Chess Classics» շախմատի ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, 2800 անհատական գործակից ունեցող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաեւ անգլիացիներ Նայջլ Շորթը,  Մայքլ Ադամսը,  Դեւիդ Հովելը եւ Լուկ Մաք Շեյնը:

«Olimpia Conference Centre»-ում մեկնարկային օրը հանդիպելու են Արոնյան-Մաք Շեյն, Կրամնիկ-Նակամուրա, Կարլսեն-Հովել, Ադամս-Անանդ զույգերը: Յուրաքանչյուր տուրում մրցաշարի մեկ մասնակից ազատ է լինելու: Առաջինը Նայջլ Շորթն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930