Հոլանդիայում «Fort De Roovere » հուշարձանի տարածքում կառուցել են արտասովոր մի կամուրջ:
Կամուրջը կառուցվել է ջրի մակարդակից ցածր: Այն անվանել են «Մովսեսի կամուրջ»` Մովսես մարգարեի պատվին:
Հոլանդիայի ճարտարապետների միությունը «Մովսեսի կամուրջ» համարել է 2011 թվականի լավագույն կառույց: Նախագծի հեղինակները նաև հաղթել են «Dutch Design Awards 2011» մրցույթում: