Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարար հայ ազգը դարձել է պատմություն, մշակույթ ոչնչացնող ազգ. Արամի 30-ի ճակատագիրը (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2011 00:04

Այսօր երեկոյան «Արամի խաչմերուկ» շարժումը Երեւանի Արամի 30 հասցեում գտնվող շինության քանդման դեմ կազմակերպել էր հերթական  բողոքի ակցիան: Չնայած այն հանգամանքին, որ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը նախապես պայմանավորվել էր ներկայացնել այլընտրանքային նախագիծ, որն այնուհետև պետք է քննարկվեր Երևանի քաղաքաշինական խորհրդում, այսօր Արամի 30 հասցեում գտնվող շենքն արդեն ցանկապատվել էր:

Եւս մեկ պատմամշակութային արժեք կոչնչանա

Ակցիայի մասնակիցները թղթերի վրա գրված երկտողերով իրենց մտահոգություններն էին հայտնել

«Հույս չեմ դնում ո’չ նորանշանակ քաղաքապետի, ո’չ վարչապետի, ո’չ էլ իշխանությունների վրա եւ համոզված եմ, որ  այս շենքը քանդելու են: Հասել ենք այն աստիճանի, որ կառուցապատող, շինարար հայ ազգը դարձել է պատմություն, մշակույթ ոչնչացնող ազգ: Եթե մենք 29 պատմամշակութային հուշարձաններ քանդեցինք Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար, ինչպե ՞ս այսօր կարող ենք հորդորել ու ասել` այդ սրիկա ադրբեջանցիները, թուրքերը քանդում են մեր խաչքարերը»,- Aravot.am-ի հետ զրույցում պատկան մարմիններին հարցնում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա գտնում է, որ պատմամշակութային հուշարձանների մասով Մշակույթի նախարարությունը պարտադիր պետք է միջամտի, սակայն, ըստ նրա. «Ցավալին այն է, որ հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում հաշվի չի առնվում նախարարության կարծիքը: Պատմամշակութային հուշարձանների պահպանումն է գերակա շահը, բայց մենք այսօր ունենք հակառակը»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930