Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ»

Նոյեմբեր 29,2011 23:58

Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, ՀԱԿ-ին մաս կազմող Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի համար, պարզվում է, անակնկալ զարգացում չէր: «Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, ինձ համար նորություն չէ: Ես վաղուց եմ ասել, որ ՀԱԿ-ը սխալ ընթացքի մեջ է: Այս ամենն ինձ չի զարմացնում, որովհետեւ ես գիտեմ, որ նրանք գնում են հերթական ընտրությունների, իսկ մնացյալը՝ հանրահավաքներ, ելույթներ, որոնք հնչել են ՀԱԿ ղեկավարության կողմից, ունեցել են մեկ նպատակ՝ մեր ժողովրդին մոլորեցնելով՝ պահպանել մի զանգված, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ բռնապետի հետ առեւտուր անել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սարդարապատ»  շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա ասելով՝ իրադարձությունների հետագա զարգացումներն էլ ընթանալու են հետեւյալ տրամաբանությամբ. մինչեւ հերթական ընտրությունները Տեր-Պետրոսյանի զանգվածն այնքան է հյուծվելու, որ վերջում  «նա Սերժ Սարգսյանին խնդրելու է, որ իր կողմնակիցներից մի խումբ մարդկանց թույլ տա մտնել խորհրդարան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930