Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի կանխատեսումները (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2011 22:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար շատ ավելի ձեռնտու է ընտրությունների գնալ կոալիցիայի կազմում: Այդպես նրանք ավելի շատ քանակությամբ ձայներ կհավաքեն, քան եթե կոալիցիայից դուրս գան եւ իրենց ներկայացնեն որպես ընդդիմություն»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին պնդումներին, ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը:

Նրա կարծիքով, «Ժառանգությունը»՝ որպես կուսակցություն, խորհրդարանական մասնակցության հատվածում մի քիչ շատ կորցրեց. «Համոզված չեմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» նորից կկարողանա հաղթահարել 5 տոկոսանոց շեմը եւ մտնել խորհրդարան: Ավելի շատ գործեց որպես պառլամենտական խմբակցություն, բայց որպես կուսակցություն, որը պետք է ունենա բնակչության լայն խավերի աջակցություն, դա չունի»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930