Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամնեսթի ինթերնեյշնըլ». Ադրբեջանը կրկին տապալեց արդարադատության կայացումը Ջաբար Սավալանի գործով

Նոյեմբեր 29,2011 20:55

«Ամնեսթի ինթերնեյշնըլ» կազմակերպությունը կրկին վերահնչեցնում է իր կոչը` անհապաղ ազատ արձակել Ջաբար Սավալանին: Հերթական անգամ այս հարցին իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձավ այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով ուժի մեջ մնաց քսանամյա քաղաքական ակտիվիստի հարցով ընդհանուր իրավասության ատյանի ընդունած որոշումը` երկուսուկես տարվա կալանքը:
«Ադրբեջանական դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն այն ժամանակ, երբ շոշափվում են քաղաքական շահեր», -ասել է Ջոն Դալհույսենը` Ամնեսթի ինթերնեյշնըլի փոխտնօրենը` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերով:
Այս տարվա մայիսին Ջաբար Սավալանը դատարանի վճռով ազատազրկվեց երկուսուկես տարով` այն բանից հետո, երբ Ֆեյսբուքով կոչ արեց բողոքի ցույցի դուրս գալ ընդդեմ կառավարության: Նա մեղադրվեց թմրանյութի տարածման մեջ, սակայն ինչպես «Ամնեսթի ինթերնեյշնըլն» է կարծում` գործը «թխված» էր:

Նման համոզմունքի իրավապաշտպան կազմակերպությունը եկել է այն բանի արդյունքում, որ Ջաբարի արյան մեջ չի հայտնաբերվել թմրանյութ` անալիզը ցույց է տվել, որ Ջաբարը թմրանյութ ընդհանրապես չի օգտագործում, եւ նաեւ այն պատճառով, որ հավաստի է համարում այն պնդումները, որ ոստիկաններն են նրա մոտ «գցել» 0,74գ մարիխուանան, որը «հայտնաբերվել է» Սումգայիթի ոստիկանական բաժանմունքում:

Ասաբալի Մուստաֆաեւը` Ջաբարի փաստաբաններից մեկը, «Ամնեսթի ինտրնեյշնըլին» ասել է.«Մենք շատ փոքր հույս ունեինք, որ Գերագույն դատարանը արդար կդատի, սակայն նրա որոշումը մեզ չբավարարեց: Այժմ մենք այլընտրանք չունենք, քան այս գործը ներկայացնեք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ մենք դա կանենք որքան հնարավոր է շուտ»:

Ջաբարը համարվում է Ադրբեջանում ներկայումս ճաղերի հետեւում գտնվող խղճի 17  դատապարտյալներից մեկը:

«Անցած ամիս Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, հաջորդ տարի այդ երկրում կանցնի Եվրատեսիլի մրցույթը, որն ամեն տարի դիտում է մոտ 125 մլն մարդ: Քանի որ Ադրբեջանը դրանով իսկ համաշխարհային ուշադրության կենտրունում է, դա շատ լավ ժամանակ է, որպեսզի այդ երկրի կառավարությունը լրջորեն վերաբերվի իր ստանձնած միջազգային պարտավորություններին` մարդու իրավունքների ոլորտում,-ասել է Դալհույսենը,-Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ջաբար Սավալանին եւ ներկայումս ճաղերի եւեւում գտնվող մյուս խղճի բանտարկյալներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930