Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի իստիտուտն այսօր արդեն վերանորոգված է: Ուսանողներն ուրախ են. դասերն անցկացնում են նորմալ պայմաններում: Մի շարք ուսանողներ էլ բողոքելու բան ունեն. Մարզաառողջարարական ֆակուլտետի ուսանողուհիները բողոքում են ճաշարանից: Ասում են՝ այնտեղ հիմնականում տղաներն են նախաճաշում: «Կուզենայինք, որ մենք էլ օգտվեինք բուֆետից: Մեր համար պայմաններ ստեղծեին, որ հանգիստ գնայինք այնտեղ ու մեզ անհարմար չզգայինք»,- ասում են նրանք: Ինստիտտւտի Ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Գյուլումյանն էլ գիտի՝ կան աղջիկներ, ովքեր օգտվում են ճաշարանից, ասում է. «Բնական է, որ մեր իստիտուտում տղաներն ավելի շատ են: Իսկ աղջիկներն էլ մտնում արագ առևտուր են անում ու դուրս գալիս»: Ըստ նրա` իստիտուտում սովորող մարզից եկող ուսանողներին պետք է տրամադրել տրանսպորտ, քանի որ նրանցից շատերն ուշանում են դասերից, ինչն էլ ազդում է գնահատականի վրա: «Լինում են բոքոքներ ուսանողներից անարդար գնահատվելու վերաբերյալ: Դրանք լուծվում են, երբ ներկայացնում ենք բացակաների պատճառներն ու կազմակերպում վերաքննում»,- ասում է Տիգրան Գյուլումյանը: Նշում է նաեւ՝ կան երիտասարդ դասախոսներ, որոնք այդքան էլ փորձառու չեն: «Մեր իստիտուտի երիտասարդ դասախոսները շատ բան ունեն սովորելու ավելի տարիքով դասախոսներից»:
Կինեզիոլոգիա բաժնի ուսանողուհի Գրետա Հովակիմյանը բողոքում է համալսարանների պետքարանների վիճակից: «Կուզենայի, որ տուալետներն ավելի մաքուր լինեին ու վերանորոգվեին, որ օգտվեինք դրանցից: Բացի դա անհրաժեշտ է, որ ջեռուցումն ավելի լավ լիներ լսարաններում»,- ասումէ նա:
Մարզառողջարարական ֆակուլտետի խնդիրների կամ դրանց բացակայության մասին ցանկացանք խոսել ֆակուլտետի ղեկավարության հետ: Դեկան Ա. Հարությունյանը չխոսեց մեզ հետ` պատճառաբանելով, որ զբաղված է:
Ռուբինա Սաֆարյան