Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ քաղաքացիները չեն հավատում, թե եվրագոտում ծայր առած ճգնաժամը առաջիկայում կհաղթահարվի

Նոյեմբեր 29,2011 19:30

Եվրամիության քաղաքացիների 71 տոկոսը չի հավատում առաջիկայում ճգնաժամը հաղթահարելու ԵՄ իշխանությունների ունակությանը: РИА -Новости-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը՝ վկայակոչելով եվրոպական երկրների բնակիչների շրջանում անցկացված հարցախույզը:

ԵՄ աշխատանք ունեցող քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը՝ 35 տոկոսը, վախենում է կորցնել իր աշխատանքը, 87 տոկոսը կարծում է, որ վերջին տարիներին աղքատության մակարդակն աճել է:

Ընդսմին, շուրջ 60 տոկոսը համարում է, որ աշխատանքը կորցնելուց հետո կկարողանա արագորեն նոր աշխատանք գտնել, իսկ 24 տոկոսը կփորձի սեփական բիզնես ծավալել: ԵՄ-ում 2008-ից ծայր առած տնտեսական ճգնաժամից եւ աշխատանք կորցնելուց ամենաշատը մտահոգված են  Իսպանիայում՝ 72 տոկոս, Հունաստանում՝ 63 տոկոս եւ Լիտվայում՝ 61 տոկոս:

Հիշյալ հարցախույզն անցկացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը՝ բոլոր 27 անդամ երկրների տարածքում եւ ներկայացնում է 15-ից բարձր 26,7 հազար մարդու կարծիքը: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ում 15 տարեկանից բարձր բնակչության թիվը կազմում է 408,8 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930