Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հին Էրիվան հոլդինգի» աշխատակիցները ցույց արեցին ընդդեմ «Յունիբանկի»

Նոյեմբեր 29,2011 19:06

«Յունիբանկ, հետ քաշե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը  Հին Էրիվան հոլդինգից», «Պահանջում ենք Վարդան Աթայանի հրաժարականը» պաստառներով, այսօր «Հին Էրիվան հոլդինգ»ընկերության  աշխատակիցները հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գլխավորությամբ, «Յունիբանկի» շենքի առջեւ ցույց էին կազմակերպել: Պարոն Տեր-Առաքելյանի խոսքերով, 7 ամիս է, ինչ Յունիբանկի տնօրինության հետ չեն կարողանում ոչ մի կերպ բանակցել. «Յունիբանկն իր գործողություններով ցույց տվեց, որ ուզում են տիրնալ «Հին Էրիվանին», որովհետեւ նրանք այդպես էլ չընդունեցին, որ մեզ անհիմն ճանաչել են ժամկետանց վարկառու»: Մանվել Տեր-Առաքելյանի խոսքերով, «Յունիբանկն» իրենց ընկերությունից պահանջում է միանգամից վերադարձնել մոտ 1 միլիարդ դրամ պարտքը, ինչի պատճառով արդեն մի քանի ամիս է արգելանք են դրել «Հին Էրիվանի»գործունեության, դրամարկղերի մուտքերի վրա: «Մեզ տանում են սնակության, որ զավթեն շենքը,  «Հին էրիվանը» սնանկ չի, եւ պատրաստ է մեկ ժամում էլ վճարել պարտքը, եթե բանկի տնօրեն Վարդան Աթայանը հրապարակայնորեն ներողություն խնդրի՝ մեզ անհիմն ժամկետանց վարառու համարելու համար»: Ցուցարարները իրենց բողոքը գրավոր ձեւով ցանկացան հանձել բանկի տնօրինությանը, բայց այն բանկի կողմից չընդունվեց: Ցուցարարները պայմանավորվեցին առաջիկայում էլ ցույց անցկացնել ամբողջ քաղաքով մեկ:

Նշենք, որ շուրջ քանի ամիս է ընթանում է «Յունիբանկ»-«Հին Էրիվան» հակամարտությունը: Երկու տնտեսվարողների վեճը թեեւ տեղափոխվել է դատարան, սակայն, պարոն Տեր-Առաքելյանը գտնում է, որ բանկը ցանկացած միջոցի դիմում է, որպեսզի իրենից խլի բիզնեսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930