Լրահոս
Օրվա լրահոսը

Կիեւում ցրել են բողոքի ցույցը

Նոյեմբեր 29,2011 19:06

Ուկրաինայում շարունակվում են դեռեւս սեպտեմբերից սկսված հակակառավարական բողոքի ակցիները, որոնք ուղղված են երկրի կառավարության կողմից քաղաքացիների որոշակի խմբի արտոնությունները չեղյալ համարելու որոշման դեմ: Կիեւում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորներն ու Աֆղանսատանի պատերազմի վետերանները ստիպված են եղել ձեռնամարտի բռնվել ոստիկանության «Բերկուտ» հատուկ ջոկատի զինծառայողների հետ: Newsru.ua-ի մատուցմամբ, քաղաքական գործիչներից ոմանք դժգոհ քաղաքացիներին կոչ են արել դադարեցնել բողոքի ակցիաները՝ նկատի ունենալով, որ նրանց պահանջն անիմաստ է. Ուկրաինայի պետբյուջեում, միեւնույնն է, այդ արտոնությունների վճարման համար ֆինանսական միջոցներ չկան:

Կիեւում բողոքի ակցիան տեղի է ունեցել Ուկրաինայի կառավարության շենքի մոտ, որտեղ «Չեռնոբիլի»
եւ «Աֆղանստանի» վետերանները այսօր փորձել են վրաններ տեղադրել, սակայն «Բերկուտի» աշխատակիցները  կասեցրել են այդ փորձերը: Արդյունքում կողմերի միջեւ մի քանի անգամ ծեծկռտուք է եղել: Իրավիճակը հանդարտվել եւ բախումները դադարել են միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են վրանները:

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է չեղյալ համարել ոստիկանության եւ դատախազության, պետական հրշեջ ծառայության, առողջապահության, մշակույթի թոշակի անցած աշխատակիցների, նաեւ հանքափորների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, պատերազմի վետերանների, ֆաշիստական Գերմանիայի օկուպացիայից տուժածների համար սահմանված արտոնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930