Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«20 տարի հետո մենք կունենանք «ռոբոտացված»,ագրեսիվ ու նյարդային սերունդ »

Նոյեմբեր 29,2011 18:43

«Երբ փոքր էի, երազում էի հայտնվել պանրով պատված մի տնակում, ինչպես Հենզելն ու Գրետելը: Վերջերս այդ հեքիաթը կարդում էի երեխաներիս համար, հիմա ուզում եմ, որ նրանք լավ մարդիկ դառնան »,-ասում է Լիլիթը:

Հեքիաթը գրական սեռ է, որը հասանելի ու հետաքրքիր է թե՛ փոքրիկներին, և թե մեծահասակներին: Դրանք կրթում են երեխաներին, տալիս են մշակութային գիտելիք: «Երեխաների համար հեքիաթն ու իրականությունը իրարից չեն տարբերվում, ընդհակառակը հեքիաթներն ավելի վառ են, ուստի նրանց համար իրականությունը դա է»,-ասում է հոգեբան Նունե Լևոնյանը:

Այսօր շատ դպրոցներում` տարրական դասարաններում, շաբաթը մեկ անգամ մեկ դասաժամ հատկացնում են ընթերցանությանը: Հեռուստատեսությունն էլ մանկական հաղորդումներ է պատրաստում: Բայց հոգեբանի կարծիքով` դրանք 99 տոկոսով բացասաբար են ազդում երեխայի ընկալման վրա: Նույնիսկ բարին, որ իվերջո հաղթում է, բացասական հատկանիշներով է օժտված: «20 տարի հետո մենք կունենաք « ռոբոտացված », ագրեսիվ ու նյարդային սերունդ. չէ որ երեխաները փորձում են նմանվել այդ կերպարներին»,-ասում է նա: Գրողների միության քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը նույնպես այդ կարծիքին է. «Մեր երեխաների լեզվամտածողությունը խեղվել է և դա մի քանի տարի հետո կտա իր պտուղները»: Ըստ նրա` վերջին 5 տարվա ընթացքում պետպատվերի շրջանակում հրատարակվել է 50-60գիրք`500-ական օրինակով` միջինը 1000 դրամ արժողությամբ: Բայց այսօր շուկայում շատանում են անօրակ գրքերը` հրատարակված անհայտ գրողների կողմից: Իսկ թատերական ներկայացումներն էլ,որոնք հոգեբանը օգտակար է համարում,սկսվում են 700 դրամից. արդյունքում շատ ծնողներ նախընտրում են միացնել հեռուստացույցը և մի կողմ քաշվել:

Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, նույնպես դժգոհ է «գռեհկաբանությամբ լեցուն» հեռուստատեսությունից, ասում է. « Մենք հեռուստաալիքների մրցույթ անցկացրինք, արդյունքում ունեցանք տարբեր ուղղվածությամբ հեռուստատեսություններ: Ժամանակի խնդիր է,դրանք շուտով կծառայեն իրենց նպատակին » :

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930