Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասնել զրոյի» քարոզարշավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար

Նոյեմբեր 29,2011 18:10

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «World Wision»-ի Հայաստանի գրասենյակը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, սկսել է «Հասնել Զրոյի» քարոզարշավը, որը 2008-2014 թվականների համար ընդունված եւ Հայաստանում իրականացվող «ՁԻԱՀ-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակում» ծրագրի բաղկացուցիչ է:

Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնում: «Շատ դժվար էր ամենասկզբից գյուղերում աշխատել միգրանտների հետ, քանի որ ձմռանը եկել էին, գարնանը նորից պետք է գնային, դասընթացները ժամանակի կորուստ էին համարում»,- ասաց «Իրական մարդիկ, իրական աշխարհ» հ/կ նախագահ Սեմ Թադեւոսյանը:

Այժմ կազմակերպություններն աշխատում են աշակերտական խորհուրդների եւ դպրոցահասակ երեխաների հետ: Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար բուժկետերում, դպրոցներում ու գյուղապետարաններում ստեղծվել են գրադարաններ: «Պետք էր ինչոր բան թողնել, տեղում ծանոթանալու եւ գիտելիքները խաղերի միջոցով ամրապնդելու համար, այժմ համակարգչային խաղերի միջոցով էլ են տեղեկանում վարակից պաշտպանվելու տարբերակներին», -ասաց Սեմ Թադեւոսյանը:

1988-2011 հատվածում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք, որից 57-ը կամ 5 տոկոսը 25-39 տարեկաններ են:

Քարոզարշավի հեղինակները տեղեկացրին, որ գործում են տարածքային կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են դիմել ու մնալ անանուն: Վանաձորում ՄԻԱՎ կանխարգելման տարածքային կենտրոնը գտնվում է Մոսկովյան 58 հասցում:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930