Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Ռեքվիեմում» միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը

Նոյեմբեր 29,2011 18:05

Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում նոյեմբերի 19-ին ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, Քրիստինա Քայզերի (սոպրանո), Էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն) մեկնաբանմամբ կայացել է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը, որով ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ ընտանիքիս պատմությունը»:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ, ըստ պայմանագրի, «Ռեքվիեմը» տարիուկես պետք է կատարեն միայն պատվիրատուները՝ Մյունխենի կամերային նվագախումբը եւ RIAS կամերային երգչախումբը: Մեր հարցերին՝ ստացվում է, որ մեծակտավ այս ստեղծագործությանը Հայաստանում պետք է սպասել շուրջ 2 տարի, եւ ինքը ո՞ւմ կվստահի դրա կատարումը, Տ. Մանսուրյանը պատասխանեց. «Առաջին կատարողները՝ գերմանացի բարեկամներս, մեծ ցանկություն ունեն «Ռեքվիեմը» հնչեցնել հենց Հայաստանում: Ընդ որում, դա նաեւ իմ մեծ ցանկությունն է: Հասկանալի պատճառներով, մեծ թվով երաժիշտների Հայաստան հրավիրելը ֆինանսական խնդիր է: Այս պահին տեղյակ եմ, որ մերոնք էլ դեմ չեն: Իսկ թե հայաստանյան կատարումը մեր կոլեկտիվներից ու մեներգիչներից ո՞ւմ կվստահեմ, այս պահին չեմ ցանկանա բարձրաձայնել»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930