Մոտոցիկլետավոր երկու անհայտ անձինք փողոցում ծծմբաթթու են լցրել ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի մարզիչ Օսկար Տաբարեսի կնոջ վրա, ինչի հետեւանքով այրվել են 61-ամյա Սիլվիա Մարտինեսի դեմքն ու ուսերը:
Ոստիկանությունն առայժմ չի պարզել հանցագործության պատճառները: Ուրուգվայի ԶԼՄ-ները միայն նշում են, որ օրերս իշխանություններն ազատ են արձակել Տաբարեսի նախկին սպասուհուն, որը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին՝ $ 500 հազար գողանալու համար: Իսկ վերջինիս փաստաբանն արդեն հայտարարել է, թե իր հովանավորյալն այդ հարձակման հետ ոչ մի կապ չունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ