Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովը կքննարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը

Նոյեմբեր 29,2011 17:47

Դեկտեմբերի սկզբին Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, “Մերեց” կուսակցության պատգամավոր Զահավա Գալոն խոստացել է դեկտեմբերի առաջիկա օրերին կրկին քննարկման ներկայացնել հարցը Քնեսեթի Կրթության հարցերով հանձնաժողովում:

 «Մենք ակնկալում ենք, որ հարցը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում»,- նկատել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավարը:

Նա նշել է, որ այս անգամ հարցը Քնեսեթի հանձնաժողովում կքննարկվի բաց  նիստում, որին կմասնակցեն Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել