Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերը կտրում են՝ հատ-հատ վաճառում, որ ժամկետները թաքցնեն (տեսանյութ)

Նոյեմբեր 29,2011 17:25

Հայաստանում դեղերի գներն անվերահսկելի են: Դեղերի գներն ավելացվում են մոտ 200% -ով: Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա առաջարկեց հաստատել դեղերի հստակ գնային քաղաքականություն:

Անդրադառնալով շուկայի խնդիրներին, պարոն Ավագյանն առանձնացրեց ժամկետանց դեղերի առկայությունը: Նրա խոսքերով, դեղատների աշխատակիցները սովորաբար հենց միտումնավոր են դեղերի վրայից հանում ժամկետները. «Մկրատով կտրում են՝ առանձնացնում դեղերը ու այդկերպ ժամկետը հեռացնում»:  Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն էլ հավելեց, որ վերջին 1 տարում ներկայացրել են դեղատնային գործունեությունը դադարեցնելու 34 հայց: Նրա խոսքերով, դեղատնային գործունեության կանոնները խախտելու համար 17 սուբյեկտ արդեն տուգանվել է, 11-ն  էլ պատժվել են չգրանցված դեղեր շրջանառելու համար: Ժամկետանց դեղեր էլ հայտնաբերվել է  2 դեղատանը, նրանց եւս տուգանել են:

Պարոն Քրմոյանը չհամաձայնեց, թե բժիշկները սովորաբար համագործակցում են կոնկրետ դեղատների հետ ու շատ հաճախ հիվանդներին հենց այդ դեղատուն են ուղղորդում. «Բժիշկների գերակշիռ մասը այդպիսի գործողություններից զերծ է մնում, որովհետեւ երդում են տվել, բայց եկեք այդպիսիներին քրեական պատասխանատվության ենթարկենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930