20-ամյա Լյուդմիլայի զբաղմունքը տանը լինելը, հեռուստացույց դիտելը եւ « ինտերնետով զբաղվելն է»: Նա Ստեփանավան քաղաքից է, ասում է՝ դպրոցն ավարտել է եւ « նստել տանը»: Նույն քաղաքի բնակիչԿարեն Պետրոսյանն էլ պատմում է՝ աշխատանքից հետո հիմնականում փողոցներն է«չափչփում», իսկ «ամռանը գնում ենք սադում կամ հրապարակում նստում »,- ասում է նա: Ստեփանավանցիները բողոքում են՝ զբաղմունք չունեն:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ռուբեն Մխիթարյանն ասում է՝ նման բողոքներ կարելի է լսել ոչ միայն Ստեփանավանի, այլև Լոռու և այլ մարզերի տարբեր քաղաքների երիտասարդներից: Լոռու մարզկենտրոն Վանաձորում այս խնդիրը հիմնականում լուծվում է հասարակական կազմակերպությունների կամ երիտասարդական տարբեր կենտրոնների ակտիվ գործունեության միջոցով: Սակայն մյուս քաղաքներում կամ նման կենտրոններն են բացակայում, կամ նրանց ակտիվությունը չի նկատվում:
Ռուբեն Մխիթարյանը նշում է նաեւ, որ նախատեսված ծրագրերը, որ իրենցից ենթադրում են տարբեր փառատոններ ու միջացառումներ, իրենք կազմակերպում են: Բացի այդ՝ արդեն երկար ժամանակ է, որ երիտասարդական կենտրոններ բացելու միտք կա, որտեղ մասնակիցները կարող են և ժամանակ անցկացնել, այդ ժամանակն էլ կարող է լինել արդյունավետ ու հետաքրքիր: Մարզպետարանի կողմից նման առաջարկ է ներկայացվել կառավարություն և նախարարություն, պատասխանը եղել է այսպիսին. «Մեզ պատասխանել են, որ դա մեծ ֆինասական գումարներ է: Դրանք կահավորելը, սարքելը, համակայն. րգիչներ, տպող սարքեր, տարածքի համար պայմանավորվել, սրանք բոլորը մեծ բյուջե են պահանջում, որ այդ նույն Ստեփանավանի, Ալավերդու քաղաքապետարանները չունեն»,- ասում է Ռուբեն Մխիթարյանը:
Ստեփանավանցի 18-ամյա Աննա Մխիթարյանն էլ ցավում է. ֆիլմ երբեւէ չի դիտել մեծ էկրանին. «Մեր քաղաքում չկա կինո, հո չեմ գնա Կիրովական, որ կինո նայեմ»: Այս խնդրի մասին Ռուբեն Մխիթարյանն ունի իր դիտարկում. «Դա ավելի շատ գործարարների գործն է: Այստեղ ոչ մեկը իրավասու չէ գործարարին դիմել, որ քո շենքում քո բիզնեսը մի անի, կինո դիր, որ մեր երիտասարդները գան, նայեն»: Կարծում է՝ բողքող երիտասարդներն ավելի սիրով սրճարանում ժամանակ կվատնեն, քան թե կհաճախեն թատրոն կամ կինո: Քաաղաքում զբողնելիս կարելի է նկատել 2 այգի, այստեղի բնակիչներն ասում են՝ դրանցից միայն մեկն են ամռաանն այցելում տեղացիներն ու հյուրերը:
Ստեփանավանի երիտասարդների պասիվ կյանքը միայն բյուջեի կամ այլ զբաղմունք չունենալու պատճառով չէ: Այսպես է կարծում մարզպետարանի մշակույթի և սպորտի առաջատար մասնագետը, ասում է երիտասարդները նախաձեռնող չեն, այսքան ժամանակ նման բողոքներով իրենց ոչ մի երիտասարդ չի դիմել: Օգնության համար դիմում են միայն վանաձորյան որոշ բուհերի ուսանողական խորհրդի նախագահները: «Իսկ եթե նման խնդրի վերաբերյալ առաջարկներ ստանային, անպայման գոնե քննարկում կլիներ» :
Սերինե Գաբրիելյան