Քիչ առաջ Խարկովում ավարտվեց շախմատի նահանգապետի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Հայաստանի գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը եւ Սանկտ Պետերբուրգից ժամանած Ալինա Բալայանը: Ինը տուրից վաստակելով 7,5 միավոր` գավաթին տիրացավ ուկրաինուհի Իրինա Անդրենկոն, Ալինա Բալայանը 7,0 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ Սիրանուշը եզրափակեց առաջատարների եռյակը` 6,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ