Գերմանիայի Բրենցի Զոտհայմ քաղաքում ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Լանգը ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում սահմանել է կույր շախմատի աշխարհի ռեկորդ: Խաղալով 1700-1000 վարկանիշ ունեցող 46 շախմատիստների հետ` գերմանացին տարել է 25 հաղթանակ, 19 պարտիա ավարտել ոչ-ոքի, 2-ում պարտվել է: Սեանսը տեւել է 21 ժամ 9 րոպե:
Նախկին պաշտոնական ռեկորդը գրանցված է եղել 1947 թվականին, երբ Նայդորֆը խաղացել է 45 խաղատախտակների առջեւ, տարել 39 հաղթանակ, 4 խարտիա ավարտել խաղաղ արդյունքով եւ պարտվել 2-ում:
Շախմատային աշխարհին հայտնի է նաեւ ոչ պաշտոնական ռեկորդը` սահմանված 1960 թվականին, Բուդապեշտում: Այն ժամանակ խաղացվել է 52 պարտիա (+39, =3, -18):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ