Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ կպայքարեն զվարճանքներով

Նոյեմբեր 29,2011 16:29

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այդ առիթով նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ «Էրոտիկան ժամանակակից արվեստներում», մրցանակաբաշխություններ ու ժամանցային դիսկոտեկներ եւ այլն: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով, միջոցառումները սկսվելու են ժամը 13-ից. «Հիմնական միջոցառումը կսկսվի ժամը 18.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Այնտեղ կազմակերպիչները կստեղծեն «Զվարճանքի կենտրոն», որը անցորդներին կառաջարկի միաժամանակ ստանալ եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվություն, եւ մրցանակներ, ինչպես նաեւ հաճելի ժամանակ անցկացնել: Իսկ երեկոյան` ժամը 20.00-ին, ONE ակումբում տեղի կունենա «Ոչ ՁԻԱՀ-ին 2011»  խորագրով միջոցառում` DJ Վակցինայի մասնակցությամբ»:

Ըստ Ա. Հարությունյանի, այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա խորագիրն է` «Հասնել զրոյի», որի համար ՁԻԱՀ-ի ջատագովության խումբը 4 հ/կ-ների հետ իրականացնում է համատեղ գործողություններ՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության եւ իրավունքների ջատագովման շուրջ, ինչպես նաեւ հանրային ուշադրությունը սեւեռել սեռական առողջության խնդիրներին:

Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս) ապրող մարդիկ, երբ տեղեկանում են իրենց կարգավիճակի մասին՝ միանգամից մտածում են, որ իրենց կյանքը վերջացել է, մեկուսանում են, որպեսզի հանկարծ որեւէ մեկին չվարակեն եւ չվնասեն: Նրա խոսքերով, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հոգեպես անկայուն վիճակում են  դիմում հոգեբաններին. «Մեր մասնագետները սովորեցնում են ապրել այդ հիվանդությամբ: Մենք 500-ից ավելի ՄԻԱՎ ապրող մարդու հետ ենք աշխատել: Նրանցից շատերը հաճախակի են այցելում մեզ»: Ըստ Ա. Հարությունյանի, առավել խոցելի են լինում չամուսնացած վարակվածները. «Ընտանիք ունեցողները, որպես կանոն, 2-ով էլ վարակված են լինում եւ առավել մտածում են իրենց երեխաների մասին, որպեսզի նրանց հարվածի տակ չդնեն»:

Նշենք, որ ՄԻԱՎ-ով վարակվում են սեռական ճանապարհով, թմրամիջոցներ օգտագործելիս՝ արյան միջոցով , հղի կնոջից էլ կարող է անցնել երեխային, եթե կինը ծննդաբերի բնական ճանապարհով եւ կերակրի կրծքի կաթով:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930