Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամենից շատ կեղծում են «վիագրաները»

Նոյեմբեր 29,2011 16:21

2001-2011 թվականներին Հայաստանում գրանցվել է դեղերի կեղծման  43 դեպք: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա՝ տարածված են հատկապես  սեռական պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոցների կեղծումները: Հակոբ Թոփչյանի խոսքերով, շուկայում վաճառվող «վիագրաներին» սովորաբար խառնում են «ալիքապս» հավելումներն ու վաճառում: Նա վստահեցրեց, որ վերջին տարիներին կեղծման դեպքերը հազվադեպ են, որովհետեւ դեղերի որակը  վերահսկում են հենց սահմանակետերում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930