Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է ճանապարհատրանսպորտային հերթական խախտումը: Տիգրան Մեծ փողոցում «Ինֆինիտի» մակնիշի 090 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնում է, որ մեքենան այդպես մնացել է մոտ կես ժամ, իսկ նշված մեքենայի կողքով անցնող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս այն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի